Ալավերդու Բաղրամյան թաղամասում ապրող Նունե Էլիբեկյանն ու ամուսինը՝ Գառնիկ Կիրակոսյանը մայիսի 25-ի երեկոյան պատրաստվում էին քնել, երբ դուստրը զանգեց ու ասաց, որ Դեբեդ գետը վարարել է, լցվում է տները, ու պետք է դուրս գալ:
Համայնքային և տեղական մոտ 20 կամուրջ է վնասվել:
Մայիսի 26-ի առավոտը տխուր ու լարված էր: Քանդված կամուրջներ ու ճանապարհներ, հեղեղված շքամուտքեր, ջրով լցված խանութներ, տիղմի ծանր հոտ, քաղաքի հետ կապը կորցրած թաղամաս, առանց լույս, գազ ու ջուր մնացած բնակավայրեր:
Ներկայում իրականացվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր հերթին ներկայացրել է օրվա ընթացքում իրականացված փրկարարական աշխատանքները:
Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դի (Ավագ Ավագյան, ծնված 1948թ․, Սարիբեկ Բալյան, ծնված 1985 թ․, Գնել Զաքարան, ծնված 1964 թ., Գագիկ Նազլուխանյան, ծնված 1964 թ․):
Հիշեցնենք՝ այդ ճանապարհի երթեկությունը խաթարվել էր վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների և դրա հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով։
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի փոխանցմամբ՝ 429 անձ տարհանվել է, կան մեկուսացված բնակավայրեր։
Տեղեկատվության ամբողջական հավաքագրումից հետո կկազմվի վերականգնման անհրաժեշտ աշխատանքների ծրագիր։